Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջիկայում հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ քննարկելու են Սևանի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակը, փորձելու են գտնել լուծումներ: Միչև այդ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այցելել են Սևանա լիճ, կապտականաչ ջրիմուռների և ջրի փորձանմուշ վերցրել, որն ուղարկելու են Վրաստան՝ փորձաքննության: «Սևանի հարցն ազգային անվտանգության խնդիր է, և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով»,-ասել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: