Գագիկ Ծառուկյանն ընդունել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին

02/09/2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած բլոգերն իր երախտագիտությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Բելառուսում դժվար կացության մեջ գտնվելու օրերին նրա ներդրած բոլոր ջանքերի և իր ազատ արձակմանը նպաստելու համար: Հանդիպման ժամանակ Լապշինը ներկայացրել է իր դիրքորոշումները, թե ինչպես կարող է Հայաստանը փող աշխատել տուրիզմից, որ ճյուղերը պետք է զարգացնի, ինչպես հյուրերի և մատչելի ավիաընկերությունների համար դառնա գրավիչ: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր նախագծերին, որոնք միտված կլինեն Հայաստանն ու Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն: