ԿԿԱՅԱՆԱ «էՔՍՊՈ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՉՈՐՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

11/03/2011
Նոյեմբերի 3-5-ը Հայաստանում կկայանա «Էքսպո-Ռուսաստան Հայաստան» խոշոր արդյունաբերական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին:

Ցուցահանդեսին նախատեսվում է, որ կմասնակցեն հարյուրավոր գործարարներ ու կազմակերպություններ Հայաստանից և Ռուսաստանից: Ամենամյա միջոցառման նպատակն է զարգացնել բիզնես կապերը երկու երկրների միջև:

«Էքսպո-Հայաստան Ռուսաստան» ցուցահանդեսը կազմակերպվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ և հանդիսանում է Հայաստանում ամենախոշոր արդյունաբերական ցուցահանդեսը:

«Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» համանախագահ Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետաքրքրված նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ և անելու է հնարավորը՝ այս համագործակցության ամրապնդման ուղղությամբ: