ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՇՈՒՐՋ 7000 ԲՆԱԿԻՉ

11/03/2011

Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բարեգործական առողջապահական ակցիան:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները իրենց առաքելությունն են արդեն շարունակում Շիրակի  մարզում:

Շիրակի մարզի առողջական խնդիրներ ունեցող բնակիչներն անվճար հետազոտվում են
տեղում, իսկ ավելի բարդ դեպքերում ստանում են ուղեգրեր Երևանում անվճար
բուժզննման կամ վիրահատության համար: Այս ամենին զուգահեռ անվճար օպտիկական
ակնոցներ են բաժանվում տեսողական խնդիրներ ունեցող բնակիչներին:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում բարեգործական առողջապահական ակցիային
մասնակցեց շուրջ 7000 բնակիչ, տրվեց 2000-ից ավել ուղեգիր՝ Երևանում անվճար
հետազոտվելու կամ վիրահատվելու համար: