ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

11/01/2011
Բոդիբիլդինգի «Գագիկ Ծառուկյան» գավաթի 3-րդ խաղարկությանը մասնակցեցին  հանրապետության բոլոր ուժեղագույն բոդիբիլդերները:
Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան այս տարի նշում է իր կազմավորման 15 ամյակը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այս մարզաձևը:

Բոդիբիլդինգի ֆեդերացիայի նախագահը, մարզաձևի զարգացման գործում ունեցած նշանակալից ներդրման համար, շնորհակալագիր և ոսկե մեդալ հանձնեց  ՀԱՕԿ նախագահին:
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հյուրերին պարոն Ծառուկյանը կարևորեց մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը մեր երկրում: