ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ «ՖՈՐՎԱՐԴ» ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ

10/28/2011
2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիական խաղերին հայաստանցի մարզիկները հանդես կգան ռուսական «Ֆորվարդ» ֆիրմայի մարզահագուստով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ռուսական «Ֆորվարդ» ֆիրմայի գլխավոր տնօրեն՝ Վադիմ Շտոլերը այսօր երկկողմ համագործակցության պայմանագիր ստորագրեցին: «Ֆորվարդի» մարզահագուստով հանդես են գալիս 60 մարզաձևերի 200 հավաքականներ:

Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց նաև, որ լոնդոնյան օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը: