ԲՀԿ-ն 1000-ավոր համակիրների մասնակցությամբ քայլարշավ և մեծ հանրահավաք է անցկացրել Շենգավիթում

09/14/2018

Քարոզարշավի չորրոդ օրը Բարգավաճ Հայաստան Կուսակցության ավագանու թիմը՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզչություն է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում: Քայլարշավի, այնուհետև նաև հանրահավաքի ընթացքում ԲՀԿ ավագանու թեկնածուները շենգավիթցիներին են ներկայացրել այն բանաձևը, որով Բարգավաճ Հայաստանը մտադիր է Երևանը դարձնել Բարեկարգ, հարմարավետ, կանաչ, 21-րդ դարի մայրաքաղաք: