ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3000 ԲՆԱԿԻՉ
10/25/2011
Երևանից ժամանած բժիշկները իրենց մասնագիտական առաքելությունն են շարունակում արդեն Վայոց Ձորի մարզում: Հենց տեղում, ոչ միայն բուժզննում և ախտորոշում, այլ նաև բազմաթիվ ուղեգրեր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր լիարժեք ապաքինում կստանա յուրաքանչյուր հիվանդ: Նախաձեռնությունը ոգևորել է հատկապես տեսողական խնդիր ունեցողներին՝ օպտիկական ակնոց է ստանում նրանցից յուրաքանչյուրը:
Ակցիայի կարևորության և անհրաժեշտության մասին խոսում են փաստերը. բժշկական խորհրդատվություն և հետազոտություն ավելի քան 3000 այցելուի, 1000-ից ավելի ուղեգրեր բոլոր նրանց ովքեր բուժման և վիրահատության կարիք ունեն և ավելի քան 2000 ակնոց տեսողական տարբեր խնդիրներ ունեցողներին: