ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ 48 ՏԱՐԵԿԱՆ Է

10/24/2011
Տոնն աբովյանցիների հետ ավանդաբար կիսում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանն իր շնորհավորական խոսքն ուղղեց աբովյանցիներին, շեշտեց, որ քաղաքի զարգացմանն ուղված աշխատանքները շարունակական են լինելու, որոնց արդյունքում հնարավոր կլինի բարգավաճ Աբովյան ունենալ:

Տոնական օրը լի էր տարբեր անակնկալներով. քաղաքի կերտման և զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվեցին բազմաթիվ շինարարներ, մանկավարժներ, բժիշկներ և քաղաքը շենացրած մի շարք այլ մասնագետներ: Հոբելյանի կապակցությամբ քաղաքին արված հերթական նվերը շուրջ մեկ տասնյակ մանկական խաղահրապարակների կառուցումն էր: