ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ 5000-ԻՑ ԱՎԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐ
10/21/2011
Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բարեգործական առողջապահական ակցիան: Ակցիան մեկնարկել էր երկու շաբաթ առաջ, Սյունիքում: Նախաձեռնության հաջորդ կանգառը Տավուշի մարզն է:
Տավուշի մարզի առողջական խնդիրներ ունեցող բնակիչները անվճար հետազոտվում են տեղում, իսկ ավելի բարդ դեպքերում` ստանում են ուղեգրեր Երևանում անվճար բուժզննման կամ վիրահատության համար:
Ընդհանուր առմամբ Տավուշի մարզում բարեգործական առողջապահական ակցիային մասնակցեց շուրջ 5000 բնակիչ, տրվեց 1000-ից ավել ուղեգիր՝ Երևանում անվճար հետազոտվելու կամ վիրահատվելու համար, անվճար ակնոցներ ստացան մարզի մոտ 1500 բնակիչներ:
Բարեգործական առողջապահական ակցիան հաջորդիվ կհանգրվանի Վայոց Ձորի մարզում: