ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
10/20/2011
Հոկտեմբերի 20-ից 21-ը Երևանում կանցկացվի Միջազգային Եվրոպական Շարժման հերթական համաժողովը, որին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 150 պետական, քաղաքական հասարակական գործիչներ: Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման հեռանկարներ, եվրոմիության աջակցություն այդ գործընթացում, գործակցության տեսակներ, եվրոինտեգրման գործընթացի մասին հանրային իրազեկվածության մեծացում. այս խնդիրների քննարկմանն է նվիրված լինելու Երևանում անցկացվող համաժողովը:
2-րդ համաշխարհայինից հետո ստեղծված եվրոպական շարժումը միջազգային քաղաքացիական հասարակությունների կառույց է, որի հիմնական նպատակը միասնական եվրոպական ընտանիքի ձևավորումն է:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան հյուրերին և ներկաներին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ այս համաժողովը կարևորվում է հենց Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեքստում:
Իր հերթին, Միջազգային Եվրոպական Շարժման նախագահ Փեթ Քոքսը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ սա հայ-եվրոպական համագործակցության ընդլայնման գերազանց հնարավորություն է: