ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՍՊՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
10/19/2011
Ավանդույթի համաձայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխարհի ու Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձած հայաստանցի մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին դրամական պարգևներ հանձնեց: Մրցանակային հիմնադրամը մոտ 30 միլիոն դրամ էր, որն ըստ արդյունքների բաժանվեցին դափնեկիր մարզիչների և մարզիկների միջև: Պարգևատրվողները հիմնականում մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչներն էին՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո և թեկվանդո:
ՀԱՕԿ նախագահը հպարտությամբ նկատեց, որ տարեցտարի պարգևատրվողների քանակն ավելանում է՝ նշելով, որ դա նշանակում է, մենք սպորտում հուսալի հերթափոխ ունենք:
«Այսքանով պարգևները չեն սահմանափակվում, արդեն տարեմուտին պարգևների կարժանանան մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալակիր դարձած մեր մարզիկները».-իր ելույթում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ նախագահը մարզիկներին հորդորեց ավելի շատ մարզվել՝ հատկապես. որ հաջորդ տարին առավել պատասխանատու է:
ՀԱՕԿ նախագահը մարզիկներին հորդորեց ավելի շատ մարզվել՝ հատկապես. որ հաջորդ տարին առավել պատասխանատու է: