Մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու, աջակցելու ենք նրան. Գագիկ Ծառուկյան

05/08/2018

Վարչապետի ընտրության օրակարգով և իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստից առաջ Ծառուկյան խմբակցությունում տեղի է ունեցել խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ Նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ ԳագիկԾառուկյանը: Խմբակցության նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրում ստեղծված վիճակին: Գագիկ Ծառուկյանը նախ վերահաստատել է, որ Ծառուկյան խմբակցությունը ինչպես մեկ շաբաթ առաջ, այսօր ևս կողմ է քվեարկելու Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու, աջակցելու ենք նրան,- հայտարարել է ԲՀԿ նախագահը: Անդրադառնալով ապագա կառավարության կազմի վերաբերյալ հարցին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ Կառավարությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք քաղաքականությունը այսքան ժամանակ ծառայեցրել են իրենց բիզնես շահին: