ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

10/18/2011

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկեց հերթական բարեգործական առողջապահական ակցիան: Ակցիայի մեկնարկը ազդարարվեց Հայաստանի ամենահեռավոր մարզից`Սյունիքից:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով լիարժեք բուժօգնությունը պետք է հասանելի լինի բոլոր հիվանդներին անկախ կուսակցական պատկանելության և քաղաքական հայացքների: Անհրաժեշտության դեպքում բուժումը պետք է շարունակվի Երևանում մինչև հիվանդի վերջնական ապաքինումը: Հենց տեղում բացի դեղորայքից, անվճար բաժանվեցին նաև հազարից ավելի ակնոցներ: