Ռոզա Ծառուկյանը դրամական աջակցություն է ցուցաբերել Ոսկեպարում զոհված ոստիկանների ընտանիքներին
05/07/2018
1991 թ․ մայիսի 6-ը վճռորոշ եղավ նոյեմբերյանցի 14 ոստիկանների համար։ Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները Ոսկեպարի անտառում դավադրաբար զոհվեցին խորհրդային զինուժի կողմից։ Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը յուրաքանչյուր տարի մայիսի 6-ին մեկնում է Նոյեմբերյան, Ծառուկյանների ընտանիքի անունից ծաղկեպսակ դնում ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և դրամական աջակցություն ցուցաբերում նրանց ընտանքիներին։