ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏԻԿԻՆ ՋԱՎԱՀԻՐ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՆԱՁՈՐ

10/12/2011
Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն իր գործունեության ընթացքում տարբեր սերունդների է կրթել ու դաստիարակել: Տարածաշրջանում միակ ու եզակի այս կենտրոնն առանց պետական հոգածության գտնվում է անմխիթար վիճակում: Շատ դռներ թակելուց հետո կենտրոնը որոշել է դիմել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին: Դրական արձագանքը չուշացավ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տիկին Ջավահիր Ծառուկյանն անձամբ այցելեց գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ, հենց տեղում ծանոթացավ խնդիրներին և աշխատակիցների մտահոգություններին:

Ջավահիր Ծառուկյանը Վանաձորում այցելեց նաև Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որը նշում էր իր 80-ամյա հոբելյանը: Թատերական այս կարևոր իրադարձության կապակցությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից մեկ միլիոն դրամ հատկացվեց թատրոնի խաղացանկի լավագույն երեք ներկայացումները վանաձորցիների համար անվճար բեմադրելու նպատակով: