10.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ

10/11/2011
Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներից 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը գրավեց 6-րդ տեղը և Լոնդոնյան օլիմպիադայի ուղեգիր նվաճեց:

Բաքվից հայրենիք վերադարձած մեր պատվիրակներին հոկտեմբերի 7-ին ընդունեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտիկին պարգևատրեց 10.000 ԱՄՆ դոլարով:

Հանդիպման ընթացքում մարզաձևի պատասխանատուները նշեցին, որ եթե աշխարհի առաջնությունը տեղի ունենար մեկ այլ երկրում մեր բռնցքամարտիկներից շատերը օլիմպիական ուղեգրեր կվաստակեին և նույնիսկ մեդալակիր կդառնային: