ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏԻԿԻՆ ՋԱՎԱՀԻՐ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԻՐԱՀԱՏՎԱԾ ԿԱՆԱՆՑ

10/10/2011
Գերմանիայի ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգիայի և մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը գրեթե մեկ շաբաթ է,որ Հայաստանում է: Ծառուկյան ընտանիքի հրավերով Հայաստան ժամանելուց անմիջապես հետո հայտնի ուռուցքաբանը «Նաիրի» բժշկական կենտրոնում սկսել է հետազոտություններ անցկացնել: Մի քանի օրերի ընթացքում քաղցկեղով տառապող կամ հիվանդության նախանշաններ ունեցող 50-ից ավելի կանայք են հետազոտվել պրոֆեսորի մոտ, որոնցից 23-ը անհապաղ անվճար վիրահատվել են:

Այսօր պրոֆեսորի հետ միասին վիրահատված կանանց այցելության էր եկել տիկին
Ջավահիր Ծառուկյանը, ով հետաքրքրվում էր նրանց առողջական վիճակով և
ինքնազգացողությամբ: