ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՀԵԾՅԱԼԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ

10/08/2011

Թագավորական մարզաձև համարվող ձիասպորտում նույնպես հայաստանցի մարզիկները հաղթող են դառնում: Թբիլիսիում կայացած ձիասպորտի արգելքների հաղթահարում մրցաձևի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում հաջող է հանդես եկել Գևորգ Հովհաննիսյանը: 

«Մուլտի Գրուպ» ակումբի հեծյալն իր ուկրաինական ցեղատեսակի Ֆյուբինգ նժույգով հիմնական մրցումն անցել է առանց տուգանքի և դուրս է եկել եզրափակիչ: Վճռորոշ մրցափուլում Գևորգ Հովհաննիսյանը գերազանցել է լեհ մրցակցին, չեմպիոն հռչակվել և ստացել Գրան Պրին:


«Մենք կարող ենք հաղթել աշխարհի մակարդակով: Բոլորը զարմազած էին մնացել: Մենք ունենք ամենալավ ձիատեսակները, և դրա ապացույցն էր, որ առաջին մրցույթին արժանացանք ոսկե մեդալի:»,-նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ այսուհետ
պարբերաբար մասնակցելու են նման մրցույթների:

«Մուլտի Գրուպ» ձիասպորտի ակումբը
տարածաշրջանում առաջատարներից է, և այս ակումբի առաջընթացը էապես
պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հոգածությամբ: