ԳՅՈՒՄՐԻԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
Քոլեջի սաները Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ, ինչպես նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներ են դարձել: Հենց այս քոլեջում է ուսանել Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, պեկինյան օլիմպիադայի մրցանակակիր ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը:
Գագիկ Ծառուկյանը շրջայց կատարեց քոլեջում, ծանոթացավ ուսումնամարզական պայմաններին: Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը մշտապես գտնվում է ՀԱՕԿ-ի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Դեռ նախորդ տարի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ թարմացվել է քոլեջի նյութատեխնիկական բազան: ՀԱՕԿ-ի նախագահը տեղում հանձնարարեց համակարգչային տեխնիկայով ապահովել քոլեջի լսարանները, ինչպես նաև խոստացավ, որ արդեն հաջորդ տարի այս մարզօջախը 4 հազար ք.մ. մակերես զբաղեցնող նոր մարզահամալիր կունենա, որն ապահովված կլինի ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզագույքով:
հանդիսավոր միջոցառումն անցկացվեց Վարդան Աճեմյանի անվան պետական
դրամատիկական թատրոնում: Գագիկ Ծառուկյանը ներկաներին շնորհավորեց
հոբելյանական տոնի և Ուսուցչի օրվա կապակցությամբ: ՀԱՕԿ-ի նախագահի
կողմից 5 միլիոն դրամ հատկացվեց՝ քոլեջի մարզիչների և ուսուցիչների
պարգևատրության նպատակով, իսկ մարզօջախի երախտավորներն արժանացան հատուկ
պարգևների: