«Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժողովուրդն է

03/29/2017

«Ծառուկյան դաշինքն իր քարոզչությունը կառուցել է պարզ, հասկանալի, թափանցիկ և հասցեական: Այո, հասցեական. հասցեատերը ժողովուրդն է, որի հետ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 5 տասնյակ մեծ ու փոքր համայնքներում: Համամասնական ցուցակի մյուս թեկնածուները հանդիպումներ են ունեցել հարյուրավոր գյուղական համայնքներում և Երևանում: Դրանք եղել են անմիջական, սրտաբուխ և օգտակար հանդիպումներ: Մենք մեր ընտրողների հետ խոսել ենք բաց և առանց որևէ բան թաքցնելու: Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն: Մենք ժողովրդի հետ խոսել ենք կոնկրետ ծրագրերից, տվել ենք դրանց լուծման ուղիները». Իշխան Զաքարյանը: