ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՕԿ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
09/28/2011
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հրավերով այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի գլխավոր տնօրեն` Լեվ Բելոուսովի գլխավորությամբ: Իր տեսակի մեջ եզակի այս համալսարանը սպորտային տարբեր ոլորտների ղեկավարներ է պատրաստում: Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանում կրթություն ստանալու իրավունք ունեն միայն բարձրագույն կրթություն ունեցող անձիք: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջինն է, որի հետ Ռուսաստանի օլիմպիական համալսարանը համաձայնագիր է կնքել: Նոյեմբերին վերապատրաստման նպատակով Հայաստանը երեք ներկայացուցիչ է գործուղելու Սոչի:
Ռուսաստանցի հյուրերին ընդունել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ` Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման ընթացքում Լեվ Բելոուսովը ներկայացրել է իր ղեկավարած կրթօջախի գործունեությունը: