Արդյոք ԱԺ-ի վրա ազդեցություն լինելո՞ւ է պետության առաջին դեմք հանդիսացող վարչապետի կողմից. Մելքումյան

12/15/2016

Նախագահի ինստիտուտն այսօր կառավարությանը խանգարում է, որ լիակատար իրականացնի իր գործողությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կա առաջնային մանդատ ունեցող նախագահի ինստիտուտ եւ կա կառավարություն եւ պատասխանատվությանը, որ կառավարությունը պետք է իրականացնի, խանգարում է էն, որ կա նախագահի ինստիտուտ, որն ունի անսահմանափակ լիազորություններ եւ չունի  պատասխանատվության համապատասխան մակարդակ: Սա փաստ է:  Քանի որ ապագա պառլամենտը մայր պառլամենտ է դառնալու, ունենալու է առաջնային մանդատ,  պետք է հասկանանք, թե այդ պառլամենտի կողմից ձեւավորված  գործադիր իշխանությանն ի՞նչն է խանգարելու»,-ասաց նա:

 

Պատգամավորը նշեց, որ դեռ պարզ չէ, արդյոք Ազգային Ժողովի նկատմամբ այդ վերահսկողությունը, ազդեցությունը չի պահպանվելու:

«Եթե մենք այսօր ասում ենք, որ պառլամենտի վրա այսօր կա առաջնային մանդատ ունեցող նախագահի վերահսկողություն եւ այլ ավանդույթներով եկած  լուրջ, ուժեղ ազդեցություն, արդյոք այդ ազդեցությունը պահպանվելու է պետության առաջին դեմք հանդիսացող վարչապետի  կողմից: Նենց չի էլի, որ ստեղ մենք պառլամենտում  ինչ ուզում ասում ենք, քննարկում ենք,  բայց պրակտիկ պայման կա, որ դրանք կիրականցվեն: Չէ որ մի տեղ կա, որտեղ քաղաքական որոշումներ են ընդունվում եւ որոշվում թե ոնց պետք ա լինի: Մենք համոզվա՞ծ ենք, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքը 100 տոկոս պայման է  ապահովելու, որ պառլամենտն արդյունավետ  գործունեություն իրականացնի, իհարկե, ոչ»,-ասաց նա:

 

https://news.am/arm/news/362933.html