«Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»`2017-ի բյուջեի քննարկման ժամանակ
Քաղաքական Իրավական լուրեր Հասարակություն Երեվանից դուրս Մշակույթ Կրթություն Սպորտ Տնտեսական լուրեր Մամուլ «Առավոտ» օրաթերթ Այլ ENG | РУС Եղանակը Երևանում Ցերեկ +8 Գիշեր +1 Փոխարժեք USD479.26 EUR513.86 RUB7.40 GBP597.59 Կարդացվել է 11 անգամ0 ՄեկնաբանությունՏարածելՏպել13:36 | Նոյեմբեր 18 2016 «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»`2017-ի բյուջեի քննարկման ժամանակ (Տեսանյութ) «2017 թվականի պետական բյուջեն ու ծրագրերն իրար չեն համապատասխանում»,-խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա այս բյուջեն որակեց` «ծրագրերի հետաձգման բյուջե»: Կառավարության խոստացած 3.2 տոկոս տնտեսական աճը նա համարում է «գոյատեւմանը միտված»`նկատելով, որ ՀՀ տնտեսության հիմնական շարժը տրանսֆերտներով է պայմանավորված. «Բյուջեի բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը 5 տարիների ընթացքում հիմնականում ձախողել է իր ծրագրերը: Օրինակ, ամենակարեւոր հարցերից մեկը, ավելացված արժեքի հարկի հետաձգումը սահմանին, այս ծրագրից հրաժարվել եք: Դուք մարզերում պետք է ստեղծեիք ոչ գյուղատնտեսական ոլորտի 100 հազար աշխատատեղ, սրանից էլ եք հրաժարվել, պետք է ստեղծեիք 50 հազար ՓՄՁ, էլի չեք արել, դուք պետք է ստեղծեիք 70 հազար աշխատատեղ այլ ոլորտում, էլի չեք արել, ի՞նչ է՝ հենց ընենց էին գրել»: Պատգամավորի կարծիքով, թեեւ կառավարությունը փոխվել է, բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է: Այս տապալման համար նա չի մեղադրում նոր կառավարության «լավ մենեջերներին»: Պատասխանատուն, իր համոզմամբ, բացառապես քաղաքական մեծամասնություն ՀՀԿ-ն է: «Վարչապետն եկավ, ասաց՝ վիճակը ծանր ա: Պաուզա: Վիճակը շատ ծանր ա: Բա մենք ի՞նչ էինք ասում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը`ՀՀԿ-ականներին հորդորելով աշխատել սովորել եւ հարգանք վաստակել: Որոշ պատգամավորներ ծափահարեցին Միքայել Մելքումյանի ելույթից հետո: Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ ու հեգնանքով նետեց. «Ոնց որ «Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները ծափահարեին Ռոնալդոյին: Հերթը «Բարսելոնա»-ինն է»: