ՏՈՆԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
09/01/2011
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ողջ հանրապետությունում առաջին անգամ դպրոց գնացող մանուկների համար հաճելի անակնկալ էր պատրաստվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ակցիայի շրջանակներում նախատեսված էր պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովել մի քանի հազար մանուկների: Նախաձեռնությունը իրականացվեց ողջ Հայաստանի տարածքում: