Ի՞նչ էին քննարկում ԲՀԿ-ն ու «Համախմբումը»

11/08/2016

Երեկ երեկոյան, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ԲՀԿ-ից դուրս եկած եւ «Համախմբում» կուսակցությունը ձեւավորած Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում ինչ-որ հարցեր էին քննարկում։ Հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունների դիրքավորումներն ու հնարավոր համագործակցությունները, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք՝ արդյոք նշյալ հանդիպում-քննարկումը ԲՀԿ-«Համախմբում» ապագա առավել համագործակցության համատեքստում կարելի՞ է դիտարկել, մանավանդ, մեծ քաղաքականություն ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի ֆոնին։ «Մենք բացի պատգամավոր եւ քաղաքական գործիչ լինելուց նաեւ ընկերներ ենք, ուստի շատ հարցեր կարող ենք քննարկել՝ սկսած քաղաքական հարցերից, մինչեւ ոչ քաղաքական, ինչը եւ արել ենք»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։ 

http://www.aravot.am/2016/11/08/824460/