ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԴԱՌՆԱ ԱՄԵՆԱՄՅԱ
09/01/2011
Ծաղկաձորում տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվող ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական առաջին կրթական ֆորումի փակման պաշտոնական արարողությունը:
Փակմանը ներկա էին բարձաստիճան պաշտոնյաներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ երկրներից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին` պատրաստակամություն հայտնելով աջակցել նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:
Միաժամանակ ԲՀԿ նախագահը նշեց, որ այսուհետ ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումը լինելու է ավանդական և անցկացվելու է յուրաքանչյուր տարի:
Փակման արարողությանն իրենց ողջույնի խոսքը հղեցին նաև բարձրաստիճան հյուրերն ու պատվիրակությունների անդամները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդական Յուրի Մուրադովը, ով շնորհավորեց կազմակերպիչներին և մասնակիցներին ֆորումի հաջող անցկացման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն, կարևորելով ֆորումի դերն ու նշանակությունն ԱՊՀ երիտասարդության ընդհանուր կապերի ամրապնդման և զարգացման գործում, բարձր գնահատեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությունը ֆորումի կայացման գործում: