ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇԽԱՐՀ ՍՊՈՐՏ ԺԱՄԱՆՑ ՄԱՄՈՒԼ ՕՐՎԱ ՖԻԼՄ ԱՅԼ Ուզում եմ հիշեցնել մեծն ռեֆորմիստ Տիգրան Սարգսյանի կառավարության որոշումը. Նաիրա Զոհրաբյանը` սոցապնախարարին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հա
ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները: Այսօր քննարկվեց սոցիալական ոլորտին տրված հատկացումները: Թվային տվյալներ ներկայացվելուց հետո ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեց Տիգրան Սարգսյանի օրոք ընդունված որոշման մասին, որով նախատեսված էր հանել 18 հազար գործազրկության նպաստը: «Ես ուզում եմ հիշեցնել մեծն ռեֆորմիստ Տիգրան Սարգսյանի կառավարության որոշումը, որով 18 հազար դրամ գործազրկության նպաստը հանեց: Այն հետագայում պետք է տրվեր ինչ-որ գործակալությունների՝ ուսուցում կազմակերպելու, այնուհետ ծրագրի մասնակիցներին աշխատանքով ապահովելու համար: Արդեն մի քանի տարի անցել է այդ ծրագրից, քանի գործազուրկ է ուսուցանել այդ կենտրոնում և քանիսն աշխատանք են ստացել»,- հարցրեց Զոհրաբյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սրտեմ Ասատրյանը նշեց, թե մասնագիտական ուսուցման ծրագրին 2015 թվականին մասնակցել է 969 անձ, որոնց 87,2% դարձել է կայուն զբաղված: Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց որդեգրված երեխաներից: Նա սոցապնախարարին խնդրեց տեղեկացնել, թե քանի մարդ է որդեգրվել Հայաստանում և քանիսին են օտարերկրացիներ որդեգրել: Նախարարը պատասխանեց, որ օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացը վերահսկում է Արդարադատության նախարարությունը: Իսկ որդեգրվածների թվի վերաբերյալ տվյաներ նախարարը չուներ ձեռքի տակ և խոստացավ լրացուցիչ տեղեկացնել Զոհրաբյանին: