«ԾԱՂԿԱՁՈՐ 2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

08/23/2011
ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որն անց է կացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, պաշտոնապես մեկնարկեց Ծաղկաձորում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և հյուրեր ԱՊՀ երկրներից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին` նշելով, որ նման միջոցառումը լավ խթան է հանդիսանում երիտասարդությանը շփվելու, նոր կապեր և ծանոթություններ հաստատելու, ավելի երկարաժամկետ համագործակցության նոր ծրագրեր մշակելու համար:

Բացման արարողության ժամանակ ֆորումի մասնակիցներին ռուսական բարձրաստիճան պատվիրակության կողմից շնորհավորական խոսք հնչեցվեց նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, մասնավորապես` վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գռիզլովի անունից: