ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
07/18/2011
Գրոզնիում տեղի ունեցած 13 և 14 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 12 անդամներից 9-ը հայրենիք են վերադարձել մեդալներով: 16 թիմերի շարքում Հայաստանի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել` զիջելով միայն Ռուսաստանին:
Կրտսեր բռնցքամարտիկներին դիմավորելու և առաջինը ողջունելու էր եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: