«Հուսեյնովը հոգեբույժի կարքի ունի,իսկ Ագրամունտը դեռ պատասխան է տալու». Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԱԺ-ում , լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար,պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսեց ԵԽԽՎ-ում տեղի ուեցած դեպքերից. նշելով, որ«Ադրբեջանցի պատվիրակաը անհեթեթ հայտարարություն է անում,որ ՀՀ-ում անկախ լրագրողներին սպանում են և վկայակոչում է Միքայել Դանիելյանի դեպքը և մենք արձագանքում ենք, Ռաֆիկ Հուսեյնևին դիմել հոգեբույժի, մենք պարտավոր ենք արձանագրել, որ ԵԽԽՎ վերածվում է մի կառույցի, որտեղ պաշտպանվում են սուլթանատի շահերը և վերջիններս շատ բարձր են գնահատում սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանդրական հանրաքվեն, որը վենետիկի հանձնաժողովի կողմից ջախջախվեց»:
Լրագրողների այն հարցին, թե ինչքանով էր հիմավորված Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ, վերջինիս խոսափողը անջատել, նա ասաց.« Ագրամունտի այդ քայլից հետո, տիկին Նաղդալյանն է անմիջապես դիմել Ագրամունտին, ասելով որ կանոնակարգ է խախտվե, մենք համապատասխան ընթացակարգերով հետամուտ ենք լինելու, որ իր արած անօրինականությունը հրապարակայնեցվի, որովհետև համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի Ագրամովը 1 դեպքում կարող էր ընդհատել պատգամավորի ելույթ, եթե տվյալ թեմայով, նշյալ նստաշրջանում կա զեկույց, կոռուպցիայի և կոռուպցիոներ պատգամավորների թեմայով ԵԽԽՎի զեկույց չի եղել, մնացած բոլոր բացատրությունները լիրիկայի էմոցիայի ժանրից են, համաձայն որի իմ օգտագործած բառապաշարը իր դուրը չի գալիս, սա է Ագրամունտի գնահատականը, ի դեպ չգիտես ինչու ադրբեջանցի պատվիրակը, ով դահլիճում նստած էր կարծես թե առարկություններ չուներ, բայց չգիտես ինչի իմ այդ հայտարարրությունը ափերից հանեց Պեդրո Ագրամունտին»:
http://politik.am/%D5%BC%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B...