Երբ կկուն պրոբլեմ ունի, կարծում է՝ բույնն է փտած. Նաիրա Զոհրաբյանը՝ քաղաքական ուժերին

10/05/2016

ԲՀԿ նախագահ, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում քաղաքական ուժերին ՏԻՄ ընտրություններում ունեցած իրենց անհաջաղությունների համար չմեղադրել ժողովրդին։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը քաղաքական ուժերին ընտրություններում հաջողություն հասնելու համար խորհուրդ է տվել ամենօրյա աշխատանք տանել այդ ուղությամբ, ոչ թե ընտրություններից մի քանի օր առաջ սկսել աշխատել։

«Այսպիսի ասացվածք կա՝ երբ կկուն պրոբլեմ ունի, կարծում է՝ բույնն է փտած։ Որոշ քաղաքական ուժեր սկսեցին մեղադրանք ներկայացնել ժողովրդին՝ ասելով, որ ժողովուրդն արժանի չէ իրենց նման հզոր քաղաքական ուժերին, ժողովուրդը ծախված է։ Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը հարգելի քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք։ Այն քաղաքական ուժերը, որոնք կարծում էին, որ բղավելով, հայհոյելով, գոռալով ու անիծելով, կարողանալու են իրենց քաղաքական տեղն ապահովել՝ կարծում եմ, որ համոզվեցին, որ քաղաքականությունը ճշմարիտ գիտություն է, պետք է աշխատել, ոչ թե ընտրություններից երկու օր առաջ սկսել այդ ուղղությամբ աշխատանքը։ Բազմիցս ասել եմ ու էլի կրկնում եմ՝ ֆեյսբուքյան իրականությունը ձեր մի քանի աղանդավոր համակիրների ֆեյքերով կազմավորված իրականությունը չէ, երբ գովազդի տակ դնում եք ձեր նյութերը եւ լայքեր հավաքում ու կարծում, որ ձեր էլեկտորատն է դա, սխալվում եք, ռեալ իրականությունը բոլորովին այլ է»,-ասել է նա։

 

http://news.am/arm/news/350105.html