ԲՀԿ-ն բողոքարկում է ընտրությունների արդյունքները

10/03/2016

http://bhk.am/sites/default/files/images_0.jpg

ԲՀԿ-ն որոշում է կայացրել բողոքարկել Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Ընտրախախտումներ են արձանագրել հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք, հիմա քննարկում ենք վիճարկելու հարցը: Ընտրատեղամասեր կան, որտեղ վերահաշվարկի պահանջ կներկայացնենք, դա մեկ ընտրատեղամաս չի, 2-ը չի: Հնարավոր է ընդհանուր արդյունքներն այնպիսին լինեն, որ իրավիճակի փոփոխություն կարողանանք արձանագրել»,- ասաց Էնֆիաջյանը:

Խոսելով Վանաձորի ընտրությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ այդ քաղաքի հետ կապված ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

Հարցին՝ հնարավո՞ր է ավագանու կազմում ԲՀԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմի, Էնֆիաջյանը դժվարացավ պատասխանել.

«Այս պահին դեռ որոշում չկա: Ընտրախախտումները վերջնական տեսքի բերելուց հետո արդեն կանցնենք ընդհանուր գործընթացին, թե ինչ ռազմավարությամբ կշարժվենք առաջ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին  Գյումրիում կայացած ընտրություններում ԲՀԿ-ն ըստ նախնական արդյունքների ստացել է 9346 ձայն կամ 21,70 %:

Վանաձորում ԲՀԿ-ն ստացել է 2872 քվե կամ 7.26 %:

http://armtimes.com/hy/article/94285