ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՂԹԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

06/16/2011
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի անդամներին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, սամբոյի Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն Վարդան Ոսկանյանին՝ արգասաբեր աշխատանք մաղթելով նրան:






«Վարդան Ոսկանյանը ցանկություն է հայտնել լինելու ֆեդերացիայի նախագահ, պատրաստ է իր ջանքը և եռանդը չխնայել ՀՀ-ում ձյուդոյի զարգացման համար»,-իր ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: