Սկսե'նք Աշտարակից. ԲՀԿ ղեկավար կազմն հադիպել է աշտարակցիներին
Սեպտեմբերի 18-ին Աշտարակում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները հանդիպեցին աշտարակցիներին: Հանդիպման ընթացքում աշտարակցիները նշեցին համայնքում առկա մի շարք խնդիրների մասին, որոնց լուծումներին հասնել հնարավոր է միայն ազատ և արդար ընտրությունների կայացման արդյունքում: Համայնքի բնակիչներին իր ծրագրային ելույթով ներկայացավ նաև ԲՀԿ Աշտարակի քաղաքապետի թեկնածու Արշալույս Մեջլումյանը, ով պետք է նշել, որ որպես երիտասարդ և բանիմաց թեկնածու, կարող է քաղաքային իշխանության գործելաոճի նոր մշակույթ ներդնել Աշտարակ քաղաքում:
Եվ ուրեմն`
Սկսե'նք Աշտարակից