ԲՀԿ-ական պատգամավոր. Նոր գլխավոր դատախազը կկարողանա արդյոք պայքարել մենաշնորհների դեմ. Ոչ

09/14/2016

Հայաստանի Գլխավոր դատախազությունը աչքաթող է անում մենաշնորհ ունեցողներին: Այդ մասին սեպտեմբերի 14-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` ելույթ ունենալով գլխավոր դատախազի պաշտոնի համար Արթուր Դավթյանի թեկնածության քննարկմանը:   

Պատգամավորի խոսքով, Հայաստանում ոչ մեկին օրենքով մենաշնորհի իրավունք տրված չէ: Բայց ստիպված ենք լինում կասկածել, թե արդյոք նոր գլխավոր դատավորի ուժը կհերիքի` պայքարելու դրա դեմ:   «Հայաստանի դատախազությունում երբեւէ գործեր հարուցվե՞լ են հակամրցակցային գործունեության համար:  Իսկ դուք ուժ կունենա՞ք պայքարելու մենաշնորհ ունեցողների դեմ: Իհարկե ոչ: Ամբողջ կառավարությունը միասին չկարողացավ, Դուք մենակ  ինչպե՞ս կկարողանաք», - ասել է Մելքումյանը:

 

http://news.am/arm/news/346299.html