ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԱԾՆԵՐԻՆ

06/07/2011
Քաղաքական սկզբունքների համապատասխանություն, միասին համախմբված աշխատանքի պատրաստակամություն: Նախկին «Առաջադիմական» կուսակցության շուրջ 500 անդամներ ստանձնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ լինելու պատասխանատվությունը: 


Ողջունելով կուսակցության շարքերը  ընդգրկվելու որոշում կայացրած անձանց՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ այսօրվանից նրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ և միասնական թիմի մասնիկ են կազմում: 





«Շնորհավորում եմ բոլորիդ կուսակցության շարքերը անցնելու համար, միասնական պետք է լինենք նաև մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման մեջ»,- ելույթում նշեց ԲՀԿ նախագահը: