ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ. «ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ»
06/01/2011
Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի
շրջանակներում կազմակերպված «Օլիմպիականները մեր շարքերում են» խորագրով
մարզամշակութային միջոցառումն իրականացվում էր Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովհանու ներքո:
Նախաձեռնության հեղինակը ևս տոնը նշում է մանուկների հետ:

Տոնական միջոցառումը մեկնարկում է օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների, նրանց երեխաների և թոռնիկների շքերթով: Մեծ հանդիսավորությամբ ներկայացվում են օլիմպիական խորհրդանիշները, որից հետո շքերթի մասնակիցները ՀԱՕԿ նախագահին զեկուցում են միջոցառման մեկնարկի մասին:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ դեռ մանուկ հասակից պետք է սպորտի հանդեպ սեր սերմանել, և այս նախաձեռնությունը կարևոր է հենց այդ համատեքստում: «Ի սրտե շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապացկությամբ: Մենք բոլորս էլ ունենք միասնական նպատակ՝ ապահովելու մեր երեխաների անհոգ մանկությունը և փայլուն ապագան»,-ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահը:
Տոնական միջոցառման շրջանակներում ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը Գագիկ Ծառուկյանին է փոխանցում Մոսկվայի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի պատվո գավաթը: