ՆՈՐ ՀԱՃՆՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ

05/31/2011
Ընդամենը երկու տարի անց վեր է խոյանալու Նոր Հաճն քաղաքի եկեղեցին, որի կառուցմանը նորհաճնցիները երկար են սպասել: Եկեղեցին կառուցվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Կոտայքի մարզի թեմի հոգևորականների մասնակցությամբ իրականացվում է եկեղեցու 16 անկյունների օծման արարողությունը:







Միջոցառմանը մասնակցում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եկեղեցու հիմքը դրվել է  2010 թ. աշնանը, իսկ այսօր արդեն տեղի է ունենում եկեղեցու 16 անկյունների օծման արարողությունը: Նախատեսվում է եկեղեցին ավարտել երկու տարվա ընթացքում: