ԲՀԿ-ն «Նաիրիտի» կողոպտման դեմ օրինագիծ կներկայացնի
ԲՀԿ-ն կներկայացնի «Նաիրիտ» քիմգործարանի պահպանման ու այնտեղ ներդրումներ ներգրավելու մասին օրինագիծ: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով օրինագիծը կառաջարկի երաշխիքներ այն մասին, որ գործարանի ունեցվածքը չվաճառվի, այլ պահպանվի արտադրության հետագա վերագործարկման համար:
Բացր դրանից առաջարկվելու է «Նաիրիտը» արդյունաբերական գոտի հայտարարել, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի համաձայն (որը ընդունվել է 2014-ի վերջին ու մշակվել «ԲՀԿ»-ի կողմից): Ըստ այդ կարգավիճակի՝ գործարանին առաջակվելու են աշխատանքային արտոնություններ, բայց միայն այն դեպքում, եթե արտադրության մեջ պոտենցիալ ներդրողը ներկայացնի ապագա ներդրումների երաշխիքներ, ընդ որում որոշակի շեմից ոչ ցածր, հավելեց Մելքումյանը:
Վերջապես առաջարկվելու է ստեղծել գործարանի վիճակն ուսումնասիրող հանձնաժողով ( խորհրդարանական ընդդիմությունը այս հարցը առաջ էլ էր բարձրացրել, պահանջելով բացահայտել գործարանը միտումնավոր կերպով սնանկացման հասցնողներին- խմբ.)
«Օրինագծի վերաբերյալ մենք արդեն քննարկումներ ենք ունեցել Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների ու գործարանի աշխատակիցների հետ»,- հավելեց պատգամավորը: