ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
05/27/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին, որը վարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նիստի սկզբում ներկայացվեց հոգաբարձուների խորհրդի ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետու ժամանակահատվածում գումարները ներդրվել են մեծ ավանդ ունեցող գիտնականների խրախուսմանը, գիտական սարքավորումների ձեռքբերմանը, գիտաժողովների անցկացմանը, երիտասարդ գիտնականների աջակցությանը և այլն:
ԲՀԿ նախագահը նշեց, որ ինքը միշտ եղել է և լինելու է գիտնականների կողքին: «Ուրախ եմ այսօրվա հանդիպման համար, ուզում եմ ի սրտե ողջունել բոլորիդ: Ամեն մարդ պետք է մտահոգ լինի պետության, տնտեսության զարգացման գործում, տնտեսությունը առանց գիտության չի կարող զարգանալ»,-ելույթում մասնավորապես նշեց ԲՀԿ նախագահը:
Ամփոփելով հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանը շեշտում է, որ գիտությունը ազգի և երկրի այցեքարտերից մեկն է, և համաշխարհային գիտական տենդենցներին համընթաց քայլելու համար մշտապես լինելու է գիտնականների կողքին: