ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ–ն թեկնածուներ կունենա 80 համայնքներում. Լյովա Խաչատրյան
Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ԲՀԿ-ն թեկնածուներ կունենա 80 համայնքներում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լյովա Խաչատրյանը։
«Յուրաքանչյուր կուսակցության քաղաքական ծրագրի ամփոփումը ընտրություններն են: Կուսակցությունները պետք է մասնակցեն ընտրություններին, եւ մենք ունենալու ենք ակտիվ մասնակցություն»- ասաց Լյովա Խաչատրյանը:
Լյովա Խաչատրյանը նշեց, որ իրենք կունենան թեկնածուներ նաեւ Գյումրիում, Վանաձորում: Գյումրիում ԲՀԿ թեկնածուն Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն է: Լյովա Խաչատրյանը հերքեց, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աջակցում է ԲՀԿ-ին: