ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
05/10/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը առանձնազրույցի ժամանակ մտքեր փոխանակեցին միջկուսակցական կապերի զարգացման և խորացման և հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ողջունելով եվրոպացի գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն հաստատակամ է Եվրոպական մեծ ընտանիքին ինտեգրվելու որոշման մեջ:
«Առաջին մեր հանդիպումից հետո արդեն մեր խմբակցությունը համագործակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հետ, փետրվարին մենք որոշ փոփոխություններ կատարել ենք մեր կանոնադրությունում, այժմ կարևոր ենք համարում միջկուսակցական շփումները»,-ելույթում մասնավորապես նշեց ԲՀԿ նախագահը:
Ուիլֆրիդ Մարթենսը կարևոր համարեց եվրոպական միասնական քաղաքականությանն ինտեգրվելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաստաստակամությունը՝ շեշտելով, որ այս տարվա աշնանը Եվրոպական ժողովրդական կուսակցության առաքելության՝ Հայաստան կատարելիք այցից հետո հավանաբար կընդունվի որոշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության վերաբերյալ: