ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՑ
04/30/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում են գտնվում Ռուսաստանի Դաշնության խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության «Մոլոդայա գվարդիա» երիտասարդական շարժման և Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության երիտասարդական միության ներկայացուցիչները:
Հրավիրված միջազգային կլոր սեղանը նվիրված էր Հայրենական Մեծ Պատերազմի, դրա հետևանքների և երեք երկրների երիտասարդներին հուզող հիմնահարցերի քննարկմանը: Ներկաներին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Հարգելի հյուրեր և կլոր սեղանի մասնակիցներ, սրտանց ողջունում եմ Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած մեր հյուրերին, հայ երիտասարդներին այս կարևոր թեմայի շուրջ քննարկման կապակցությամբ: Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները միասնաբար էին պայքարել և հաղթանակի հասել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ հանդես է եկել մեր պատմության այդ էջը հոգատար պահելու, մեր վետերաններին հարգանքի և ուշադրության արժանացնելու դիրքերից»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը:
Միջազգային կլոր սեղանի աշխատանքներն ամփոփելուց հետո մասնակիցներն ուղևորվեցին Հաղթանակի զբոսայգի: Այստեղ մեկնարկեց «Գեորգևսկի ժապավենի» միջազգային ակցիան, ինչպես նաև տեղի ունեցավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Անմար կրակի վերագործարկման արարողությունը: Հարյուրավոր մասնակիցներ այցելել էին անմար կրակի վերագործարկման արարողությունը դիտելու համար: Ներկա էին Հայրենական Մեծ Պատերազմի տասնյակ վետերաններ: Հաջորդիվ արդեն Մայիսի 9-ի հաղթական խորհրդի մասին ազդարարող միջոցառումներն էին: