Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմի հերոսի պուրակը
Այսօր Գյումրիում, Պուշկինի անվան փողոցում, ուր ապրել է ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոսներից մեկը՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, բացվեց հերոսին նվիրված պուրակ եւ հուշաքար։ Պուրակի բացման արարողությանը ներկա էին փոխգնդապետի ընտանիքը, երեխաները, որոնցից ամենափոքրն անընդհատ իր հայրիկին էր փնտում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մարզի պաշտոնյաներ։ Պուրակի ու հուշաքարի նախաձեռնությունը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանին էր, ով իր խոսքում նշեց, որ դա իր հոգու պարտքն էր՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոս Ալիկի եւ մյուս հերոսների։