ԲՀԿ պատգամավորը կոչ է արել քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի վայրագություններին

07/02/2016

 

Թբիլիսիում տեղի ունեցող ԵԱՀԿ 25-րդ Վեհաժողովի տնտեսական, գիտության և տեխնոլոգիաների հանձնաժողովի նիստում այսօր ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ անդամ Միքայել Մելքումյանը՝ էներգետիկայի, արդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և փախստականների հարցերով զեկույցի շրջանակներում: Մելքումյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է  նաեւ ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի, խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ռազմական  հանցագործությունների՝ զինվորների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումների եւ միջազգային բոլոր կոնվենցիաներով անթույլատրելի վայրագությունների մասին։  Պատգամավորը խոսել է  նաեւ Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի և այլ բնակավայրերի դեմ կիրառված կործանիչ զինատեսակների եւ Ադրբեջանին հարձակվողական զենքի վաճառքի անթույլատրելիության մասին:

Միքայել Մելքումյանը միջազգային կառույցներից պահանջել է Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների տալ քաղաքական և իրավական գնահատական:

ԲՀԿ մամուլի ծառայություն