ԲՀԿ-ի շանսերը Գյումրիում պատկառելի են. Միքայել Մելքումյան

06/29/2016

 

«Պաշտոնապես մենք դեռեւս վերջնական որոշում չունենք: Որ մասնակցելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դրա մասին որեւէ երկրորդ կարծիք չկա, բայց թե որտեղ, ինչ ձեւով, թեկնծուն ով է լինելում դա դեռեւս պետք է կուսակցությունում վերջնական քննարկվի կառույցների հետ, հոտո նոր քաղաքական խորհուրդը որոշում կընդունի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությանը:

«Դեռեւս խորհրդակցել ենք մեր տեղական, կուսակցական կառույցների հետ: Դեռեւս կշարունակվեն այդ կոնսուլտացիաները: Մենք նաեւ տեղերում պետք է գնանք հանդիպենք, առանց դրա՝ ոչ, նոր վերջում կգանք արդեն քաղաքական խորհրդում վերջնական կքննարկենք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորն ու հավելեց, որ այս պահին իրեն հայտնի չի, թե քննարկվում է այլ կուսակցություների հետ մասնակցելու հնարավորությունը:

Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի շանսերը Գյումրիում պատկառելի է համարում, եթե իհարկե մասնակցենք: «Ես անձամբ՝ որպես պատգամավոր գտնում եմ, որ քանի որ ՏԻՄ ընտրությունները տարբեր են խորհրդարանական ընտրություններից, ու սա հանգրվանային է, այսինքն՝ եթե դրան չհաջորդեր խորհրդարանական ընտրությունները մի քիչ ուրիշ…, միեւնույնն է՝ դոմինանտը տեղական կառույցի կարծիքն է»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

 

http://armtimes.com/hy/read/88587