ԲՀԿ-ն ստորություն է համարում Փաշինյանի` իրենց գոտկատեղից ներքև հարված հասցնելը

06/29/2016

 

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջև թեժ վեճից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ասելով, որ տղամարդուն վայել չէ հակամարտության մեջ մտնել կանանց հետ:

Նրա խոսքով՝ Փաշինյանը իր վրա է վերցրել Նաիրա Զոհրաբյանի այդ հայտարարությունը, որ կան քաղաքական սեկտաներ: Նաև կարծիք հայտնեց, որ նա քաղաքական բանավեճի մակարդակին չի տիրապետում, քանի որ կիրառում է գոտկատեղից ներքև հարվածելու մարտավարությունը:

«Ես համարում եմ ստորություն, եթե գործընկերային լրագրողական հարաբերությունների ներքին խոհանոցը օգտագործում են ամբիոնից` քաղաքական առումներով խփելու համար: Դա հստակ ստորություն է ու քաղաքական գործչին վայել չէ»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ Փաշինյանը չարացած է:

Միքայել Մելքումյանի ելույթի ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին սկսեց զայրանալ ու տեղից գոռալ Փաշինյանի ուղղությամբ: Նա առաջարկեց Փաշինյանին` միասին դուրս գալ, մարդկանց հարցնել, թե ով ով է, թե մարդիկ ոնց են վերաբերվում ԲՀԿ-ին ու Փաշինյանին: Փաշինյանը տեղից համաձայնության նշան էր ցույց տալիս, թե պատրաստ է դուրս գալ ու հարցնել մարդկանց:

«Բայց  քաղաքական գործչին վայել չէ` գոտկատեղից ներքև հարվածել, ես կասեի՝ պլինտուսից ներքև հարվածներ հասցնել: Մարդկային առումով` չարացած լինելը, թույն թափելը վատ բան է»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

http://www.yerkir.am/news/view/109610.html