Փողոցներում հայտարարություններ են փակցված`"եթե չեք ուզում աղջիկ երեխա ունենալ, ապա դիմեք". Ն. Զոհրաբյանը՝ Ա. Մուրադյանին
Այսօր Ազգային ժողովում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց, որ «Մարդու առողջության և վերարտադրողական իրավունքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքների նախագծերում առաջին ընթերցումից հետո որոշակի շտկումներ են կատարվել:
Ելույթով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը կարևորեց նախագիծը և նշեց, որ ԵԽԽՎ-ն սելեկտիվ աբորտներին ևս անդրադարձել է և անպատվաբեր էր, որ Հայաստանը նշվել է այն երկրների շարքում, որտեղ այդ երևույթը կա:
«Սոցիալական տարբեր կայքերում, նաև փողոցներում տարբեր հայտարարություններ են փակցվում, որոնցից մեկին հանդիպել եմ վերջերս. առաջարկվում են սելեկտիվ աբորտ անելու գաղտնի ծառայություններ, գրված էր՝ «եթե չեք ուզում աղջիկ երեխա ունենալ, ապա դիմեք այս հեռախոսահամարով»»,-ասաց նա և նշեց, որ անհատներ կան, որոնք հենց այդ «մեսիջով» այդպիսի ծառայություններ են մատուցում:
Իսկի ինչ վերաբերում է նախագծին, ապա նկատեց, որ դա վաղուց պետք է արվեր, քանի որ, ըստ էության, գործ ունենք մարդասպանության հետ:
http://www.tert.am/am/news/2016/06/28/zohrabyan-muradyan/2063624