100-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՑԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
04/21/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Կուսակցության շարքերն անդամակցել ցանկացող Երևանի Կենտրոն համայնքի 100 երիտասարդների հետ: Ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթները, տեսնելով կուսակցության կատարած մեծամաշտաբ գործունեությունը՝ երիտասարդները կուսակցությանն անդամակցելու որոշում են կայացրել:
Ողջունելով քաղաքականություն մտնելու երիտասարդների այս որոշումը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ միշտ եղել է երիտասարդների կողքին և այսուհետ ևս սատարելու է նրանց: «Շատ ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար, այն որ բազմաթիվ երիտասարդներ անդամագրվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մեզ ավելի է պարտավորեցնում: Ես մեծ ուշադրություն եմ դարձնում երիտասարդներին, քանի որ նրանք են մեր ապագան»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը:
Երիտասարդները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են դառնում հանդիսավոր երդման արարողությունից հետո: Կուսակցության անդամ դառնալուց հետո երիտասարդները իրենց կուսակցական տոմսերը ստանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից: